Բաժիններ՝

Թուրքիան դադարեցրել է Ղրիմի հետ լաստանավային հաղորդակցությունը

Թուրքիան դադարեցրել է լաստանավային հաղորդակցությունը Ղրիմի հետ այն վերսկսելուց վեց ամիս անց:

Այս մասին «Ռիա Նովոստի»-­ին ասել է Ղրիմի ծովային գործակալության լաստանավային ընկերության տնօրեն Ստանիսլավ Գվոզդիլովը:

«Ղրիմից նրանք լաստանավեր չեն ընդունում, արդեն երկու շաբաթ է այդպես է»,­ ասել է Գվոզդիլովը:

Նրա խոսքով՝ Անկարան չի մանրամասնել իր որոշման պատճառները: Նախկինում Թուրքիան Ղրիմից մի քանի լաստանավային գիծ էր ընդունում:

Հաղորդակցությունը վերականգնվել էր նախորդ տարվա հոկտեմբերին, երբ ռուսական «Վարյագ» լաստանավը Սևաստոպոլից մեկնել էր Զոնգուլդակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս