Բաժիններ՝

Հնարավոր է քամու ուժգնացում. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝

Մարտի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 12-ի գիշերը, մարտի 13-ի ցերեկը, 14-16-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում թաց ձյան և ձնախառն անձրևի, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ, մարտի 12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում՝

Մարտի 12-ի ցերեկը, մարտի 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 12-ի գիշերը, մարտի 13-ի ցերեկը, մարտի 14-16-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև: Մարտի 12-ին հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս