Ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ, 82 միլիմետրանոց ականանետ
Մարտի 10-ին և լույս 11-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 30 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 100 կրակոց: Արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ (3 արկ), իսկ հյուսիսային ուղղությամբ՝ 82 միլիմետրանոց ականանետ (1 արկ): Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը։
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: