Բաժիններ՝

Բիգուդիները հանել մոռացած կին դատավորը Հարավային Կորեայում աշխատասիրության խորհրդանիշ է դարձել

Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանի նախագահ Լի Չոն Մին իր երկրում  կնոջ աշխատասիրության խորհրդանիշ է դարձել այն բանից հետո, երբ պատահաբար աշխատանքի էր եկել բիգուդիները մազերին: Այս մասին հայտնել է Associated Press-ը:
54-ամյա Լին, շտապելով աշխատանքի, մոռացել էր հանել մազերը գանգրացնող երկու վարդագույն պլաստիկե հարմարանքները: Նա պետք է հրապարակեր Սահմանադրական դատարանի վճիռը, որով հաստատվել է երկրի նախագահ Պակ Կըն Հեի պաշտոնազրկման որոշումը:

Ինչպես նշվում է լրատվական գործակալության նյութում, երկրի բազմաթիվ բնակիչներ մոռացված բիգուդիների մեջ տեսել են ոչ թե թափթփվածություն, այլ իր աշխատանքին նվիրվածություն, չնայած այն բանին, որ Հարավային Կորեայում գոյություն ունի կանանց անթերի արտաքնի պաշտամունք:

Քաղաքացիները նաեւ հիշել են, թե ինչպես Էր պաշտոնից հեռացված Պակ Կըն Հեն 2014 թվականին «Սեւոլ» լաստանավի կործանումից մի քանի ժամ անց վարսավիրի հրավիրել իր նստավայր:
Ազգի առջեւ հանդես գալով սգո խոսքով՝ նախագահը եղել է անթերի սանրվածքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս