«Հանցավոր» խմբի գործով նիստը հետաձգվեց
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ հետաձգվեց Նորք-Մարաշում վնասազերծված «հանցավոր» խմբի գործի քննությունը։
Դատարան չէր ներկայացվել ամբաստանյալ Վահան Շիրխանյանը, չէին ներկայացել նաև որոշ ամբաստանյալների պաշտպաններ։ Այս պայմաններում դատական նիստը հետաձգվեց, իսկ հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 17-ին։