Ադրբեջանում Իսրայելի դեսպանատան աշխատակիցներն այցելել են բլոգեր Լապշինին
Ադրբեջանում Իսրայելի դեսպանատան աշխատակիցները հանդիպել են Բաքվի քննչական մեկուսարանում գտնվող բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ: Այդ մասին ադրբեջանական Trend գործակալության հետ զրույցում հայտնել է նրա փաստաբան Էդուարդ Չերնինը:
Դեսպանատան աշխատակիցները հետաքրքրվել են Լապշինի ինքնազգացողությամբ և նրա պահման պայմաններով։
Փաստաբանը հայտնել է, որ նրա հետ հանդիպել է մարտի 9-ին։
«Ոչ մի բողոք չունի, վիճակը նորմալ է։ Լապշինը գոհ է հետաքննության ընթացքից և սպասում է դրա վերջանալուն»,- նշել է նա։
Էդուարդ Չերնինը նշել է, որ Ալեքսանդր Լապշինը հեռախոսով կապի մեջ է նաև իր մոր հետ: