Բաժիններ՝

Ադրբեջանցի այլախոհները երկրի կառավարության կողմից կիբեր հարձակումների են ենթարկվում. Amnesty Intenational

Ադրբեջանցի մարդու իրավունքների ակտիվիստները, լրագրողներն ու քաղաքական այլախոհները հայտնվել են կիբեր հարձակումների թիրախում, ինչի նպատակը տվյալ ադրբեջանցիների մասին անձնական տեղեկություններ ստանալն է:

Amnesty International կազմակերպությունը հրապարակած նոր հայտարարության մեջ հայտնում է, որ հետաքննության տվյալներով` հարձակումները, որոնք վտանգի տակ են առնում գաղտնաբառերն ու կոնտակտային ինֆորմացիան, ուղղվել են Ադրբեջանի կառավարության տարբեր քննադատների դեմ:

Հարձակման ենթարկվածները համոզմունք են հայտնել, որ հարձակումների հետևում կանգնած են Ադրբեջանի իշխանությունները:

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ թիրախավորված և համակարգված կիբեր արշավն իրականացվում է Ադրբեջանում քննադատական ձայների դեմ, որոնցից շատերը կառավարության բռնաճնշումների զոհերն են արդեն տևական ժամանակ:

Վնասակար ծրագիրը մշակվել է թիրախի մասին հնարավորինս շատ անձնական տեղեկություն հավաքելու նպատակով»,­ նշել է Amnsety International­ի ավագ տեխնոլոգ
Կլաուդիո Գուարնիերին: Amnsety International­ի հրապարակած «Կեղծ ընկերներ. ինչպես են կեղծ հաշիվները և ծրագրերը թիրախավորում Ադրբեջանում այլախոհներին» խորագրով զեկույցում ներկայացված են մանրամասներ, թե ինչպես են զոհի կարգավիճակում գտնվող անձինք ենթարկվում հարձակման:

Վիրուսային ներդիր ունեցող էլեկտրոնային նամակները կեղծ բաժանորդներից ուղարկվում են թիրախներին: Եթե ստացողը կցված ֆայլը փորձում է բացել, համակարգչի մեջ ներբեռնվում է վիրուսը, որը թույլ է տալիս հարձակվողին տեսնել, թե թիրախն ինչ է գրում:

Վիրուս պարունակող էլեկտրոնային նամակները մեծապես ուղարկվել են մարդու իրավունքների պաշտպաններին և քաղաքական ակտիվիստներին, որոնցից մեկն էլ նախկինում ազատազրկված իրավաբան Ռասուլ Ջաֆարովն է: «Ես հավատացած եմ, որ Ադրբեջանի իշխանությունները փորձում են մոտիկից հետևել ցանկացած մեկին, ով քննադատում է կառավարությանը, ծավալում է այնպիսի գործողություններ, որոնց կառավարությունը հավանություն չի տալիս»,­ նշել է Ջաֆարովը կազմակերպության հետ զրույցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս