Բաժիններ՝

Նիկոլ Քիդմանը բացատրել է իր տարօրինակ ծափահարումը «Օսկար»­-ի մրցանակաշխությանը

Հոլիվուդյան դերասանուհի Նիկոլ Քիդմանը պատմել է, թե ինչու է տարօրինակ ծափահարել «Օսկար» կինոմրցանակների հանձնման ժամանակ: Ինչպես նա մարտի 9­-ին հայտնել է ավստրալական KISS FM ռադիոյի եթերում, իրեն խանգարում էր մատանին:

«Իմ մատին շատ մեծ մատանի կար, որն ինձ չէր պատկանում: Այն այնքան գեղեցիկ էր. ես սարսափում էի այն մտքից, որ կարող եմ այն վնասել»,­- բացատրել է Քիդմանը Kyle & Jackie O հաղորդման եթերում:

«Օսկար-­2017»-­ի մրցանակաբաշխության ժամանակ, որը տեղի է ունեցել փետրվարի 27-­ին, Twitter­ի օգտատերերը նկատել են Քիդմանի անսովոր ծափահարումը: Արարողության կադրերից երեւում է, թե ինչպես է դերասանուհին, մատները լայն բացելով, ծափահարություն նմանակում, ընդ որում նրա ձեռքերի ափերն իրար չեն դիպչում: Ցանցում ենթադրել են, որ դերասանուհին ծափահարել չի կարողանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս