Ավստրալիայում աղի լիճը վարդագույն է դարձել
Ավստրալիայի Մելբուռն քաղաքում աղի լճի ջուրը վարդագույն երանգ է ստացել արեւի լույսի, բարձր ջերմաստիճանների եւ տեղումների ցածր մակարդակի ազդեցության ներքո: Այս մասին հայտնել է Ուեսթգեյթ բնայգու վարչությունը:
Ինչպես նշում են մասնագետները, լճի հատակին աճող ջրիմուռներն այդպիսի եղանակային պայմաններում կարմիր պիգմենտներ են արտադրում:
Պարբերաբար համանման ֆենոմեն է դիտվում Իսպանիայի, Կանադայի եւ Սենեգալի տարածքի մի քանի լճերում:
Վիկտորիայի բնայգիների աշխատակից Մարկ Նորմանի խոսքով՝ գույնն առաջացրել է Dunalliela անվանմամբ անվնաս միաբջիջ ջրիմուռը:
«Այն (ջրիմուռը) լիովին բնական նյութ է: Շատերը մեզ ասում են, թե դա արդյունաբերական վթարի կամ էլ վարդագույն ներկի տեսք ունի»,- ասում է Նորմանը: