Բաժիններ՝

Եվրախորհրդարանի կոմիտեն հավանության է արժանացրել ուկրաինացիների համար ԵՄ վիզաների չեղարկումը

Եվրախորհրդարանի քաղաքացիական ազատությունների, արդարադատության ու ներքին գործերի հարցով կոմիտեն այսօր քվեարկել է ուկրաինացիների համար ԵՄ վիզաների չեղարկման օգտին, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով վեհաժողովի մամուլի ծառայության ներկայացուցչին։

Նրա խոսքով՝ առանց վիզային ռեժիմի օգտին քվեարկել է կոմիտեի 39 անդամ, դեմ՝ 4, ևս 1-ը ձեռնպահ է մնացել։

Մարտի 2-ին ԵՄ խորհուրդը, որտեղ ներկայացված են ԵՄ բոլոր անդամ երկրները, հավանության է արժանացրել վիզաների չեղարկումը Ուկրաինայի քաղաքացիների համար։
Ներկայումս այդ որոշման օգտին ապրիլի 5-ին պետք է քվեարկի Եվրախորհրդարանը՝ որպես կառույց։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս