Բաժիններ՝

Ապարանում մկնդեղ ուտելու հետևանքով երեխաներ են թունավորվել

Մարտի 8-ին, ժամը 16.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում մկնդեղով» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 2010 թ. ծնված Էմմա Ղ.-ն, 2012 թ. ծնված Նարե Ղ.-ն և 2014 թ. ծնված Աշոտ Ա.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վերո նշված անձինք թունավորվել են նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, իրենց պապի՝ 1939 թ. ծնված Մնաց Ա.-ի տանը` պատահաբար մկնդեղ ուտելու հետևանքով:

Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս