Լավրովը՝ հակամարտությունների կարգավորման հարցում ԱՄՆ դերի մասին
Չկա ոչ մի հակամարտություն, որի կարգավորումը հնարավոր կլիներ առանց ԱՄՆ-ի, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հայտնում է RIA Novosti-ն։
«Գործնականում չկա ոչ մի հակամարտություն, որտեղ հնարավոր կլիներ շրջանցել Միացյալ Նահանգների մասնակցությունը»,- ասել է նա Գերմանիայի ԱԳՆ նախարար Զիգմար Գաբրիելի հետ հանդիպմանը։