«Բելառուսը ՌԴ-ից ակնկալում է պարտավորությունների կատարում, այլ ոչ թե գազի ցածր գին». Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը Ռուսաստանից ակնկալում է գազի ոչ թե ցածր գին, այլ միութենական պարտավորությունների կատարում։
«Միանգամից ուզում եմ շատ հստակ ու համառոտ ասել՝ ինչ ենք ուզում։ Ոչ մի ցածր գին գազի համար չենք ցանկանում։ Մեզ անհրաժեշտ է, որպեսզի եղբայրական Ռուսաստանի ղեկավարությունը կատարի իր պարտավորությունները։
Եթե մենք կառուցում ենք մեր միությունը՝ միասնական պետություն, մեր մարդկանց ու ձեռնարկությունների, բիզնեսի համար պետք է լինեն հավասար իրավուքններ այդ շուկայում։ Մենք ավել ոչինչ չենք ցանկանում»,- Լուկաշենկոյի խոսքերը մեջբերել է ԲԵԼՏԱ պետական գործակալությունը։
Նա ընդգծել է, որ ռուս-բելառուսական հարաբերությունների հիմքում չպետք է ընկած լինի հաշվապահությունը։
«Մեզ, ի դեպ, արդեն վախեցնում են, որ մենք բնական գազը կգնենք եվրոպական գներով։ Իբր 150 դոլարի փոխարեն կվճարենք 200 դոլար։ Մեզ նրանք կարծես նվեր են անում։ Հավաբանար, ռուս մարդկանց ու ռուսաստանցիների մեծ մասը մտածում է, որ մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ հաշվապահություն չէ։ Այն չպետք է ընկած լինի մեր հարաբերությունների հիմքում»,- ասել է նա։