Բաժիններ՝

«Բարսելոնայից» կրած պարտությունն արդարացում չունի«. ՊՍԺ-ի նախագահ

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին մեկնաբանել է իր թիմի պարտությունը «Բարսելոնայից» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում: Կատալոնացիները հաղթեցին 6:1 հաշվով և դուրս եկան հաջորդ ռաունդ՝ 2 խաղերի արդյունքում հաղթելով 6:5 հաշվով:

«Նույնիսկ հաշվի առնելով, որ մրցավարը 2 անգամ չսուլեց մեր օգտին, մենք արդարացում չունենք: Առաջին խաղակեսում ՊՍԺ-ն ընդհանրապես չէր խաղում: Տնային հաղթանակից հետո մեր քառորդ եզրափակիչ դուրս գալը միանգամայն տրամաբանական էր թվում, բայց մենք գիտեինք, որ ֆուտբոլում դա ոչինչ չի նշանակում:

Մենք 3 գնդակ բաց թողեցինք 7 րոպեում, իսկ մինչև 88-րդ րոպեն պարտվում էինք 1:3 հաշվով: Ես դեռ չեմ խոսել խաղացողների հետ, բոլորը նյարդայնացած են. դա նորմալ է»,- ասել է Ալ-Խելաիֆին L’Equipe-ին տված հարցազրույցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս