Ֆուտբոլիստը, ով խաղակոշիկով կանգնել էր Զլատան Իբրահիմովիչի գլխին, որակազրկվեց 5 խաղով
Պարգևը բաժին հասավ բոլոր հերոսներին:
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան շվեդին պատժելուց 1 օր անց հասավ նաև Թայրոն Մինգզին: «Բորնմութի» 23-ամյա պաշտպանն ուղարկվել է հնգօրյա հանգստի, քանի որ ֆեդերացիան բավարար չի համարել 3 խաղով ստանդարտ որակազրկումը:
Ի տարբերություն Իբրահիմովիչի՝ Մինգզը չի ընդունել մեղքը և իր անհամաձայնությունն է հայտնել:
Զլատանը և Թայսոնը մտել էին կոնֆլիկտի մեջ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Բորնմութ» խաղի ժամանակ: Մինգզը խաղակոշիկով կանգնել էր Իբրայի գլխին, որից հետո դրվագներից մեկում Զլատանն արմունկով հարվածել էր Մինգզի գլխին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը