««Ես ոչինչ չեմ հասկանում». Սերխի Ռոբերտոն խփեց պատմական գոլը և խելագարվեց
«Բարսելոնայի» սանն ապրեց կյանքի լավագույն պահը:
Կիսապաշտպանը «Բարսելոնա» – ՊՍԺ խաղում դուրս եկավ փոխարինման և դարձավ պատմական գոլի հեղինակը, որը կատալոնացիներին դուրս բերեց մրցաշարի հաջորդ տուր:
«Կավանիի խփած գոլից հետո շատ ծանր էր, բայց մենք հավատում էինք մեզ և երկրպագուներին մինչև վերջ: Ինչպես հաջողվեց խփե՞լ: Ես ոչինչ չհասկացա: Նեյմարը գնդակը կախեց, հետո ասես ամեն ինչ մառախուղի մեջ լիներ: Հիմա ես չեմ հասկանում, թե ինչ է կատարվում»,- Ռոբերտոյին է մեջբերում Marca-ն:
Առաջին խաղը Փարիզում ավարտվել էր 4:0՝ հօգուտ ՊՍԺ-ի:
Պատասխան խաղում «Բարսելոնան» հաղթեց 6:1 հաշվով:
Վերջին գնդակները կապտանռնագույնները խփեցին 88-րդ րոպեից հետո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը