ԱՄՆ Կոնգրեսը Պենտագոնին արգելել է համագործակցել «Ռոսօբորոնէքսպորտի» հետ
ԱՄՆ Կոնգրեսի Ստորին պալատը հավանության է արժանացրել 2017թ. պաշտպանական բյուջեն, որն արգելում է Պենտագոնին համագործակցել «Ռոսօբորոնէքսպորտի» հետ։
Ինչպես հայտնում է Interfax-ը, փաստաթուղթը հավանության է արժանացրել Ներկայացուցիչների պալատի 371 անդամ, դեմ՝ 48-ը։
Պենտագոնին արգելվում է ռուսական ընկերության և նրա դուստր ընկերության հետ կնքել ցանկացած տեսակի պայմանագրեր, կորպորատիվ համաձայնագրեր, նրանց տրամադրել դրամաշնորհներ, վարկեր։
Պենտագոնի ղեկավարը կարող է տվյալ արգելքը չեղարկել միայն այն դեպքում, եթե դա պահանջի ԱՄՆ անվտանգությունը, սակայն այն բանից հետո, երբ համոզի Կոնգրեսի երկու պալատներին նրանում, որ ՌԴ-ն կասեցրել է մահաբեր սպառազինությունների մատակարարումը Սիրիային և հետ է կանչել Ուկրաինայից իր գործակալներին և զինվորականներին։