Վթար Թբիլիսյան խճուղու և Զ. Սարկավագ փողոցի խաչմերուկում. «Mercedes»-ը հայտնվել է արագ սննդի սպասարկման կետում
Մարտի 9-ին, ժամը 00:33-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռադիոկայմ թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենաներից մեկից ծուխ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղու և Զ. Սարկավագ փողոցի խաչմերուկում բախվել են «Mercedes E320» մակնիշի 97 NO 700 (վարորդ՝ Ա. Հ.) և «Opel Astra G» մակնիշի 21 QQ 022 պետհամարանիշերով (վարորդ՝ 1968 թ. ծնված Ա. Ո.) ավտոմեքենաները, այնուհետև «Mercedes E320» մակինշի ավտոմեքենան հայտնվել է մոտակայքում գտնվող արագ սննդի սպասարկման կետում:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Ա. Ո.-ը տեղափոխվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, իսկ «Mercedes E320» ավտոմեքենայի ուղևոր՝ 1984 թ. ծնված Ա. Խ.-ը, տեղի ուժերով տեղափոխվել է «Իզմիրլյան» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար և միջին ծանրության: Փրկարարները արագ սննդի կետից դուրս են բերել ավտոմեքենան (բեռնախցիկից նկատվել է ծուխ), կատարել են հովացման աշխատանքներ և անջատել ավտոմեքենայի շարժիչը: