Բաժիններ՝

«Թուրքիայի հետ ազնիվ, ընկերական հարաբերությունները Գերմանիայի նպատակն են». Զիգմար Գաբրիել

Բաց, անկեղծ ու ընկերական հարաբերությունները Թուրքիայի հետ Գերմանիայի նպատակն են մնում, հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Զիգմար Գաբրիելը այսօր իր թուրք գործընկերոջ՝ Մևլյութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո, հայտնում է RIA Novosti-ն։

«Մենք պայմանավորվել ենք շարունակել երկխոսությունը, որքան հնարավոր է արագ։ Բանակցությունները, որոնք մենք անցկացրել ենք այսօր, մեզ քայլ առ քայլ մոտեցնում են լավագույն հարաբերություններին։

Ազնիվ, արդարացի և բաց գործընկերային ու ընկերական հարաբերությունները մեր երկրների միջև պետք է մնան մեր նպատակը»,- ասել է Գաբրիելը։

Գաբրիելը նաև կոչ է արել Գերմանիայում թուրք քաղաքական գործիչներին հետևել օրինականության ու սովորույթներին։

Երեքշաբթի Չավուշօղլուն ելույթ է ունեցել Համբուրգում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունում այն բանից հետո, երբ քաղաքային իշխանությունները չեղարկեցին նրա ելույթը թուրքական համայնքի ներկայացուցիչների առաջ Վիլհելմսբուրգ շրջանում՝ առաջնորդվելով հակահրդեհային անվտանգության նկատառումներով։

«Ինչ վերաբերում Գերմանիայում թուրքական կառավարության ներկայացուցիչներին կամ թուրք քաղաքական գործիչներին, մեր երկրում կա խոսքի ազատության մասին դրույթ, սակայն Գերմանիայում հարկավոր է նաև հետևել օրենքներին, որոնք նախատեսում են օրինականության կանոններ։ Դա կիրառելի է նաև ընտրարշավների ժամանակ»,- ասել է Գաբրիելը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031