Սքառլեթ Յոհանսոնն ապահարզան է տվել Ռոմեն Դորիակին. New York Post
Ամերիկացի հռչակավոր դերասանուհի Սքառլեթ Յոհանսոնն ապահարզան է տվել իր երկրորդ ամուսնուն՝ Ռոմեն Դորիակին: Այդ մասին գրել է New York Post թերթը:
Դերասանուհին մարտի 7-ին փաստաթղթերը հանձնել է Մանհեթենի Գերագույն դատարան՝ հայտարարելով, թե իր ամուսնությունն «անհուսալիորեն քայքայված է»:
Նա նաեւ խնդրել է հիմնական խնամակալությունն իրենց երեք տարեկան դստեր նկատմամբ: Դորիակի փաստաբանները հայտնել են, որ մտադիր են պայքարել իրավական դաշտում:
«Նա ցանկանում է Ֆրանսիա մեկնել իր դստեր հետ, իսկ Յոհանսոնը քիչ է ճանապարհորդում: Դա հետաքրքրական դատավարություն կլինի», մեջբերում է հրատարակությունը Դորիակի փաստաբան Նարոլդ Մեյերսոնի խոսքը:
Հրատարակության տվյալներով՝ Յոհանսոնը եւ ֆրանսիացի լրագրող Դորիակն ամուսնացել են 2014 թվականին՝ դստեր ծնվելուց շատ չանցած, երկու ամիս առաջ հոլիվուդյան աստղը հայտնել էր անցած ամառ Դորիակից բաժանվելու մասին:
2016 թվականին 32-ամյա Յոհանսոնը գլխավորել է Forbes հանդեսի վարկածով ամենահասութաբեր դերասանների վարկանիշը. նրա մասնակցությամբ ֆիլմերն աշխարհի կինոթատրոններում հավաքել են 1,2 միլիարդ դոլար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: