«Կոնտեի հետ ոչ մի կոնֆլիկտ չի եղել». Դիեգո Կոստա
«Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան հերքել է այն ինֆորմացիան, որ հունվարին ինքը կոնֆլիկտ է ունեցել թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ:
«Ոչինչ չի եղել: Անգլիայում մարդիկ հաճախ են սիրում հորինել: Տարբեր բաներ են պատմում, բայց հիմա ես ցույց եմ տալիս, որ ոչինչ չի եղել:
Ես խաղում և խփում եմ, և դա է կարևորը: Բոլորը գիտեն, որ այն, ինչ ես ասում եմ, շատ ավելի մեծ նշանակություն ունի, քան այն, ինչ իբր եղել է:
Մարզիչն իսկապես շատ է ծանրաբեռնում մեզ մարզումների ժամանակ: Նա բնավորություն ունի, ինչպես և ես, և մյուսները, բայց կարևոր է բնավորություն ցույց տալ թիմի շահերի համար:
Հենց դա էլ կատարվել է: Բոլորը մեկ ալիքի վրա են, և մենք պետք է շարունակենք նույն ոգով»,- ասել է Կոստան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը