Բաժիններ՝

ԱՄՆ-ում տեղի կունենան լսումներ նախագահական ընտրություններին ՌԴ-ի միջամտության վերաբերյալ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեն մարտի 20-ին կանցկացնի առաջին հրապարակային լսումները՝ կապված նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության վերաբերյալ, հայտնում է Interfax-ը։

«Այսօր մենք կցանկանայինք հայտարարել, որ մարտի 20-ին՝ առավոտյան ժ. 10.00-ին տեղի կունենան առաջին հրապարակային լսումները»,- հայտարարել է կոմիտեի նախագահ Դևին Նունյեսը։

Նա հավելել է, որ ունի մարդկանց նախնական ցուցակ, որոնց կոմիտեն հրավիրել է տվյալ նիստին։

Կոնգրեսականի խոսքով՝ լսումներին հրավիրվել են Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Կոմին, Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Մայքլ Ռոջերսը, ԿՀՎ նախկին ղեկավար Ջոն Բրեննանը, Ազգային հետախուզության նախկին տնօրեն Ջեյմս Կլեպերը։

«Դրանք լինելու են բաց լսումներ»,- նշել է Նունյեսը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս