Բաժիններ՝

Նուրսուլթան Նազարբաևը հաջորդ ամիս կայցելի Ադրբեջան

Հաջորդ ամիս Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կայցելի Ադրբեջան։ Ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը՝ ելույթ ունենալով Ռուսաստանի դիվանագիտական ակադեմիայում։

Պատասխանելով Ադրբեջանի և Ղազախստանի միջև հարաբերությունների մակարդակի մասին հարցին՝ Մամեդյարովը հայտնել է, որ երկու երկրների հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա։

«Մեր հարաբերությունները Ղազախստանի հետ ամենաբարձր մակարդակի վրա են գտնվում։ Մենք նաև սերտորեն համագործակցում ենք միջազգային կազմակերպությունների շրջանակում»,- ասել է Մամեդյարովը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս