![](/banners/BeFunky-design.jpg)
LEGO-ից ռոբոտ-չղջիկ են պատրաստել
![](https://168.am/wp-content/uploads/2017/03/^D7ABCD19C469B26452AEFF53B961A0849BBCDCBB286480DFA9^pimgpsh_fullsize_distr.jpg)
Brickworks-ի YouTube-ալիքը ներկայացրել է տեսագրություն, որտեղ ցուցադրված է չղջիկ՝ պատրաստված LEGO կոնստրուկտորով: Այն պատրաստել է Քրիստալ Դյուբուան, որը ռոբոտացված մոդելներ է ստեղծում պլատիկե դետալներից:
Չղջիկն ունի մեքենայացված թևեր, որոնք շարժիչին են միացված մի շարք ատամնավոր փոխանցիչներով: Կառուցվածքը վերարտադրում է թափահարող շարժումներ՝ նման այն շարժումներին, որոնք կատարում են իսկական կենդանիները:
JK Brickworks-ը LEGO կոնստրուկտորից ստեղծում է բարդ մոդելներ, որոնցում կան շարժական մասեր և էլեկտրոնային բաղադրիչներ: