Ինչո՞ւ է վարչապետ Կարեն Կարապետյանը գլխավորում ՀՀԿ քարոզարշավը
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, չլինելով նախընտրական ցուցակում, այնուամենայնիվ, գլխավորում է Հանրապետական կուսակցության քարոզարշավը:
Թե ինչպե՞ս է դա ստացվել, պարզաբանում է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը.
«Երբ անցում ենք կատարում խորհրդարանական կառավարման մոդելին, վարչապետ ֆիգուրը փաստացի դառնում է, այսպես ասած՝ «նախագահը», այսինքն՝ իշխանության մեջ առաջին մարդը: Գուցե հասարակությունը սա դեռ լիովին չի ընկալում, որովհետև դեռ այդ ժամանակը չի եկել: Ես առայժմ երեք ուժ գիտեմ, ովքեր հստակ հայտարարել են, թե ովքեր են լինելու իրենց կողմից առաջադրվող վարչապետները՝ «Ազատ դեմոկրատները»՝ Հրանտ Բագրատյանին, ՀՀԿ-ն՝ Կարեն Կարապետյանին, և «Հայկական վերածնունդը» (նախկին «Օրինաց երկիր»)՝ Արթուր Բաղդասարյանին»:
Մանրամասները՝ տեսանյութում: