Բաժիններ՝

Ճապոնիայում լողացող պատիճախցիկ-հյուրանոց կբացվի

Ճապոնիայում մտադիր են կառուցել պատիճախցիկի ձեւով լողացող փոքրիկ հյուրանոց, որտեղ միաժամանակ կարող են տեղավորվել չորս կենվորներ:

Այս մասին գրել է  Huis Ten Bosch ընկերությունը պլանավորում է այդ հյուրանոցն ստեղծել մինչեւ ընթացիկ տարվա վերջը: Պատիճախցիկը կլողա Նագասակիի պրեֆեկտուրայում 39 հազար քառակուսի մետր տարածությամբ անմարդաբնակ կղզու մոտ:

Հյուրանոցը բաղկացած կլինի երկու հարկից, երկրորդ հարկում կկահավորվի ննջարանը: Սակագները մեկ մարդու հաշվով կկազմեն 30 -40 հազար յուան մեր գիշերվա համար (մոտավորապես 4,4 – 5,8 հազար դոլար):

Անմարդաբնակ կղզին՝ լողացող պատիճախցիկով, գտնվում է Կյուսյու կղզում Սասեբո քաղաքի մոտ: 2015 թվականին այդ նույն տեղում սկսել է գործել Henna Hotel հյուրանոցը, որտեղ կենվորներին սպասարկում էին ռոբոտները: Շենքը նույնպես Huis Ten Bosch­ին է պատկանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս