Բաժիններ՝

Ռուսական ռազմակայանի հետախույզները պարապմունքներ են սկսել Հայաստանի լեռներում

Հայաստանի ռուսական ռազմակայանի «Կամխուտ» բարձրլեռնային զորավարժարանում սկսվել են հետախուզական ստորաբաժանումների հատուկ մարտավարական պարապմունքները: Դաշտային ելանցի շրջանակներում ուսումնական միջոցառումներում գործի են դրված շուրջ 300 զինծառայողներ եւ ավելի քան 50 միավոր հատուկ ռազմական տեխնիկա:

Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, դաշտային պարապմունքների ընթացքում հետախույզները սովորում են կատարել նորմատիվները եւ կապի, կրակային, մարտավարական, հատուկ, ինժեներական պատրաստության, տեղագրության եւ մարտական ավտոմեքենաների վարման առաջադրանքները լեռնային տեղանքի Էքստերմալ պայմաններում՝ օրվա ցերեկ եւ գիշեր ժամանակ՝ ծովի մակերեւույթից ավելի քան 1,5 հազար մետր բարձրության վրա:

Ստուգարքներ հանձնելիս զինծառայողները  կլուծեն տեղանքում պայմանական հակառակորդի դիվերսիոն խմբի որոնման, դրա վրա հարձակման եւ դարանակալման խնդիրները: Հետախուզական ստորաբաժանումների գործողություններն օդից հսկելու համար օգտագործվում են հետախուզության արդի համալիրների անօդաչու թռչող ապարատներ:

Բացի մարտական պատրաստության  հիմնական առարկաների ուսուցումից, հետախույզները կսովորեն մերձամարտի հիմունքները ձեռնամարտի եւ դանակամարտի ընթացքում, հրաձգություն, ձեռքի նռնակների նետում բլրի վրա եւ բլրից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս