Էրդողանը կայցելի Մոսկվա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 10-ին կայցելի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա: Այս մասին հայտնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Մոսկվայում Էրդողանը կմասնակցի Թուրքիա-Ռուսաստան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 6-րդ նիստի աշխատանքներին: Նիստը նախագահելու են Էրդողանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Օրակարգային հարցերից են լինելու ռուս-թուրքական հարաբերությունները, ինչպես նաև իրադրությունը Սիրիայում: