Ֆիյոնը դարձել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնական թեկնածու
Ֆրանսիայի ընդդիմադիր «Հանրապետականներ» կուսակցության քաղաքական կոմիտեն երեկ երեկոյան միաձայն աջակցել է կուսակցական փրայմերիզների հաղթող Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի թեկնածությանը նախագահական ընտրություններում, հայտնում է RIA Novosti-ն։
«Ֆրանսուա Ֆիյոնը հատատել է քաղաքական կոմիտեին առաջադրվելու մտադրությունը։ Քաղաքական կոմիտեն կարծիքների լայն քննարկումից հետո միաձայն հաստատել է նրա աջակցությունը և պարտավորվում է աշխատել Ֆրանսուա Ֆիյոնի համար և այն նախագծի, որը նա առաջարկում է երկրի վերածնության համար»,- հայտարարել է Սենատի նախագահ Ժերար Լարշեն։