««Ռեալը» նվեր է Նեապոլի համար. այստեղ նման բանի սպասել են 30 տարի»
«Նապոլիի» դարպասապահ Պեպե Ռեյնան կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Ռեալի» հետ պատասխան խաղի (մարտի 7) սպասումներով: Առաջին խաղում իտալական ակումբը հյուրընկալվելիս պարտվեց 1:3 հաշվով:
«Շատ սպասումներ կան այս խաղից: Մենք նման բանի սպասել ենք 30 տարի: Դա նվեր է քաղաքի համար. «Նապոլիի» դեմ կխաղա աշխարհի լավագույն թիմերից մեկը: «Ռեալը» ֆավորիտ է, բայց մարզադաշտը նրանց դժոխք կթվա, իսկ մենք գիտենք, թե ինչպես է պետք խաղալ»,- Ռեյնայի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը