««Բավարիան» գերազանց ֆիզիկական վիճակում է և ուզում է լավ խաղ ցուցադրել «Արսենալի» դեմ». Կարլո Անչելոտի
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Արսենալի» դեմ պատասխան խաղի նախօրեին կիսվել է իր տպավորություններով:
«Մենք առավելություն ունենք: Ֆուտբոլիստներն ամբողջությամբ կենտրոնացած են խաղի վրա: Նրանք գիտեն, որ խաղի սկիզբը հեշտ չի լինի, բայց չափից ավելի դրա մասին մտածել պետք չէ: Պետք է մտածել այն մասին, թե ինչպես խաղալ դաշտում:
Մենք հիմա գերազանց ֆիզիկական վիճակում ենք: Բոլորն էներգիայով լի են, և պրոֆեսիոնալ մոտեցման համար կարող եմ միայն գովել տղաներին: Մենք ուզում ենք լավ խաղ ցուցադրել: Ֆիրմային ոճը և վարպետությունը պետք է օգնեն մեզ հաղթել»,- ասել է Անչելոտին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը