Բաժիններ՝

Կայացել է Oganesson տարրի «երդմնակալության» հանդիսավոր արարողությունը. Յուրի Օգանեսյանին շնորհավորել են աշխարհի առաջատար գիտնականները

Մոսկվայում՝ ՌԴ Գիտությունների ակադեմիայի գիտնականների կենտրոնական տանը տեղի է ունեցել Մենդելեևի պարբերական աղյուսակի 118-րդ տարրի «երդմնակալությունը», որն իր անունն ստացել է ի պատիվ հայ գիտնական Յուրի Օգանեսյանի (118 – Og (Oganesson)):

Գիտական տոնին ներկա են եղել ռուս և օտարերկրացի գիտնականներ, ինչպես նաև պաշտոնատար անձինք։

Ֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Օգանեսյանին անձամբ շնորհավորելու էին եկել Ռուսաստանի կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան, Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի փոխտնօրեն Միխայիլ Իտկիսը, քիմիայի և ֆիզիկայի պրոֆեսոր Թոմաս Ջ. Մեյսոնն ու Մեծ Բրիտանիայի բնության մասին գիտելիքների զարգացման թագավորական միության նախկին փոխնախագահ Մարտին Պոլյակոֆը (ՌԴ ԳԱԱ-ի նմանությամբ միություն)։

Թոմաս Ջ. Մեյսոնն իր ելությում հիացմունք է արտահայտել Օգանեսյանի գործունեության նկատմամբ և նշել, որ բոլոր ամերիկացի գիտնականները, որոնք աշխատում են ռուս հետազոտողների հետ, հպարտանում են նրանով, որ համագործակցում են նման տաղանդավոր գիտնական հետ։

Մարտին Պոլյակոֆը գիտնականին անվանել է «Մեդելեևի աղյուսակի սուպերհերոս»։
Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միությունը (IUPAC) 2016թ. նոյեմբերին պաշտոնապես հայտարարել էր Մենդելեևի աղյուսակում նոր չորս տարրեր ընդգրկելու մասին, որոնցից մեկն անվանակոչվել է ի պատիվ հայ գիտնականի:

Ինչպես հաղորդում է միության պաշտոնական կայքը, 113-ն ստացել է Նիհոնիում անվանումը, 115-ը՝ Մոսկովիում, 117-ը՝ Թենեսին, 118-ը՝ Օգանեսոն` ի պատիվ գիտնական Յուրի Օգաննեսյանի:

«115-րդ և 118-րդ տարրերի «երդմնակալությանը հրավիրվել են մեր գիտության ղեկավարները, Մոսկվայի մարզի նահանգապետը, Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միության նախագահները, ԱՄՆ էներգետիկայի նախարարության միջուկային ֆիզիկայի բաժնի ղեկավարը, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ճապոնիայի, Ֆրանսիայի առաջատար գիտնականներ»,- նշել է նա։

Օգանեսյանը ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս է։ Նրա աշխատանքները հիմնականում փորձարարական միջուկային ֆիզիկայից են, նաև՝ գերծանր քիմիական տարրերի սինթեզումից։

Նա նաև ՀՀ գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ է, ԵՊՀ պատվավոր դոկտոր: Նա մեծ ավանդ ունի ՀՀ գիտական կազմակերպությունների և Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջև համագործակցության զարգացման գործում, ինչի համար էլ 2010 թ. պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի «Ոսկե մեդալով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս