Պատգամավորի թեկնաժուն կմնա կալանքի տակ

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժել է Անդրիաս Ղուկասյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին միջնորդությունը։

Նրա պաշտպան Կարեն Մեժլումյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Անդրիաս Ղուկասյանը մասնակցել է դատական նիստին։ Պաշտպանական կողմը պատրաստվում է բողոքարկել այս որոշումը։ Նշենք, որ Անդրեաս Ղուկասյանը ընդգրկված է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական ցուցակում։

Տեսանյութեր

Լրահոս