Բաժիններ՝

Ե՞րբ կխաղա Մխիթարյանը

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն խոսել է Մխիթարյանի վնասվածքի և ապաքինման գործընթացի մասին «Բորնմութի» դեմ հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում:

Մոուրինիոն նշել է, որ Մխիթարյանը դեռ պատրաստ չէ խաղադաշտ դուրս գալ, սակայն հույս է հայտնել, որ  Հենրիխն ամբողջությամբ պատրաստ կլինի «Սթեմֆորդ Բրիջում» կայանալիք «Չելսիի» դեմ գավաթային հանդիպմանը: Այս հանդիպումը տեղի կունենա մարտի 13-ին:

Ստացվում է, որ հայ ֆուտբոլիստը բաց կթողնի առաջիկա հանդիպումը «Բորնմութի» հետ, ինչպես նաև չի կարողանա մասնակցել Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Ռոստովի» դեմ խաղին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս