Բաժիններ՝

Գերմանիայի կառավարությունը Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժին թույլատրել է հանրահավաք անցկացնել

Գերմանիայի կառավարությունը, որն արգելել էր Թուրքիայի իշխանական Արդարություն և զարգացում կուսակցության (AKP) ներկայացուցիչ արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի և իշխանական թևի բոլոր ներկայացուցիչների մասնակցությամբ Գերմանիայում որևէ հանրահավաքի անցկացումը, թուք ընդդիմադիրներին թույլատրել է հանարահավաք կազմակերպել:

Այս մասին  հայտնում է թուրքական haberler.com­ը: Գերմանիայի կառավարությունը թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քեմալական Ժողովրդա­հանրապետական (CHP) կուսակցությանը թույլատրել է սահմանադրական փոփոխությունների «ոչ» թևի պաշտպանության նպատակով Գերմանիայում քարոզչական հանրահավաք իրականացնել:
Հանրահավաքին CHP­ից մասնակցելու է Անթալիայից ընտրված պատգամավոր Դենիզ Բայքալը:

Դենիզ Բայքալի մասնակցությամբ հանրահավաքը տեղի է ունենալու մարտի 5­ին գերմանիայի Շտուտգարտ քաղաքում: Մարտի 2-­ին Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի մասնակցությամբ քարոզչական հանրահավաքի անցկացումը
արգելվել էր Գերմանիայում:

Բոզդաղը մարտի 2­ին սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի առնչությամբ պետք է ելույթ ունենար Գերմանիայի Գագգենաու քաղաքում, սակայն վերջին պահին քաղաքապետարանն արգելել էր դրա անցկացումը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլունի մասնակցությամբ մարտի 11­-ին Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում սահմանադրական փոփոխությունների «այո» թևի պաշտպանության նպատակով կայանալիք հանրաքվեին դեմ էին արտահայտվել նաև
Հոլանդիայի իշխանությունները:

Թուրքիայի և հատկապես նրա իշխանական թևի նկատմամբ խիստ դիրքորոշման պատճառը մեկ շաբաթ առաջ Ստամբուլում գերմանական Die Welt պարբերականի լրագրող Դենիզ Յուջելի անհիմն ձերբակալությունն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս