Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանին ու նախարարության փրկարար ծառայություն տնօրեն Մուշեղ Ղազարյանին:
Նախագահը նախ շնորհավորել է Դավիթ Տոնոյանին պատասխանատու պաշտոնում նշանակավելու կապակցությամբ՝ նրան մաղթելով հաջողություններ աշխատանքում:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կոմիտաս Կարապետյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների միջեւ կապերի հետագա խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր: