Բաժիններ՝

Օտտավայի համալսարանում ադրբեջանցիները պղծել են հայ ուսանողների գրությունը

Օտտավայի Կառլտոնի համալսարանի տարածքում ուսանողների հայկական ասոցիացիայի (Armenian Students’ Association/ASA) պատի գրությունը չարագործները պղծել են՝ վրան ամրացնելով «Խոջալուի իրադարձությունների» մասին պաստառներ։

Հայ ուսանողները տեղի ունեցածը բնութագրել են որպես ատելության դրսևորում, ինչի հետ կապված էլ դիմել են Օտտավայի ոստիկանությոն, հայտնում է Carlatan պարբերականը։

Ուսանողների խոսքով՝ ավելի վաղ Կառլտոնի համալսարանի վարչակազմը թույլ չի տվել ադրբեջանցի ուսանողներին տարածել քարոզչական բնույթի պաստառներ ու թերթիկներ ուսանողական հաստատության տարածքում։

ASA-ի գրության մեջ պատկերված են եղել հայերեն տառեր, Հայաստանի խորհրդանիշներն ու տեսարժան վայրերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031