ՌԴ ԱԳՆ-ն՝ Արցախում լարվածության մասին

ՌԴ արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան երեկվա ճեպազրույցում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։

Նրան հարց են տվել վերջին օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում ունեցած բախումների մասին։

Հարցին, թե արդյոք չի կարծում Ռուսաստանը՝ որպես բանակցային գործընթացի ակտիվ մասնակից, որ անհրաժեշտ է կողմերին կոչ անել դադարեցնել կրակն ու նստել բանակցային սեղանի շուրջ, Զախարովան տվել է հետևյալ պատասխանը. «ՌԴ արտաքին գործերի նախարարությունը աշխատանքային շփումներ է պահպանում կողմերի հետ։

Դուք գիտեք մեր սկզբունքային դիրքորոշումը, որն ուղղված է Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորմանը բացառապես խաղաղ միջոցներով։

Մենք հետևում ենք այդ սկզբունքային դիրքորոշմանը, որը ամրագրված է նաև փաստաթղթերով»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031