Նահապետ Գևորգյանը ՀՀԿ վերնախավին բողոքել է Սեյրան Սարոյանից ու Առաքել Մովսիսյանից. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Արմավիրի մարզում նախընտրական կրքերը Հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակում գրանցված թեկնածուների միջեւ խիստ թեժանում են: Ինչպես հայտնի է, այստեղից պատգամավոր են ուզում դառնալ ՀՀԿ-ական գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը, Առաքել Մովսիսյանը (Շմայս) ու ԱԺ պատգամավոր Նավոն` Նահապետ Գեւորգյանը:

Բանն այն է, որ ինչպես մյուս տեղերում, այստեղ էլ ՀՀԿ վերնախավը «գծել է» իր թեկնածուների «Ճանապարհային քարտեզը», այսինքն` թե ով որ տարածքում է ծավալելու ձայներ հավաքելու գործընթացը: Բայց այստեղ արդեն մեկը մյուսի «բոստանն» է մտնում:

Ըստ «Փաստի» տեղեկությունների` Սեյրան Սարոյանն ու Շմայսը «մտել են» Հոկտեմբերյանի` նույնն է, թե Նահապետ Գեւորգյանի համար «նախատեսված» տարածքը:

Նահապետը պիտի որ թույլ չտա: Ու առաջին հերթին, մեր տեղեկություններով, արդեն գանգատվել է ՀՀԿ վերնախավին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031