Բաժիններ՝

Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանն այցելել է Անթիլիասի Մայրավանք

Վատիկանում Հայաստանի Հանրապետության դեսպան Միքայել Մինասյանն այցելել է Անթիլիասի Մայրավանք: Ինչպես  տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի մամլո դիվանից, Մինասյանին ուղեկցել է դեսպանության առաջին խորհրդական Վարդան Կարապետյանը:

Հյուրերը եղել են Մայրավանքի տարբեր բաժիններում, Բիքֆայայի Սուրբ Աստվածածին վանքում, ծանոթացել են կաթողիկոսարանի և դպրեվանքի առաքելությանը: Երկօրյա այցի ընթացքում այցելել են Մայրավանքի «Կիլիկիա» թանգարան և «Թռչնոց բույն»-ի Հայոց ցեղասպանության որբերի «Արամ Պէզիքեան» թանգարան:

Վեհափառ Հայրապետ Արամ Ա կաթողիկոսի առաջարկով` թանգարանների մասնագետ Վարդան Կարապետյանը մոտիկից ուսումնասիրել է երկու թանգարանները, իսկ այնուհետև իր արժևորումներն ու կարծիքները փոխանցել է Նորին Սրբությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս