Տարեց ամերիկացին 90-ամյակը նշել է 24 ձգումներով
![](https://168.am/wp-content/uploads/2017/03/^BCD92826C064D5197D28BC37BEDF3A2640DFF789598A4C4F05^pimgpsh_fullsize_distr.jpg)
Ֆլորիդայից Վեռն անունով տարեց տղամարդն 90-ամյակը տոնել է մարզասրահ այցելելով և 24 ձգումներով: Վեռնի որդին դրա վերաբերյալ տեսանյութ է պատրաստել և այն զետեղել YouTube-ում:
«Սա իմ հայրն է: Այսօր նրա ծննդյան օրն է, նա 90 տարեկան է: Մենք մշտապես գնում ենք մարզասրահ, և նա սիրում է ձգումներ անել: Կարծում եմ՝ նա վատ չի կատարում, եթե հաշվի առնենք, որ մանկության ժամանակ կոտրել է երկու արմունկները»,- գրել է տեսագրության հեղինակը:
Մեկնաբանություններում Վեռնին գովել են, շատերը նշել են, որ, լինելով շատ ավելի երիտասարդ, այդպիսի արդյունքներով պարծենալ չեն կարող: «Այս ծերուկն այժմ ավելի մեծ ջանքեր գործադրեց, քան ԱՄՆ-ի բնակչության կեսը»,- գրել է TankTheFeels Please-ը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: