Բաժիններ՝

Դմիտրի Մեդվեդևի գաղտնի կայսրությունը. Ալեքսեյ Նավալնիի աղմկահարույց բացահայտումները

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին իր բլոգում հրապարակել է հետաքննություն Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի մասին։

Ինչպես պարզել է Նավալնին իր համախոհների հետ, Մեդվեդևն ունի հսկայական հողատարածքներ ամենատարբեր էլիտար շրջաններում, շքեղ զբոսանավեր, բնակարաններ հին շենքերում, ագրոհամալիրներ և գինեգործարաններ Ռուսաստանում և արտերկրում։
Հետաքննությունը ցույց է տվել, որ այդ գույքը ձեռք է բերվել օլիգարխների կաշառքների և պետական բանկերի վարկերի միջոցով։

Դմիտրի Մեդվեդևն ու նրա վստահված անձինք ստեղծել են հանցավոր սխեմա, որը հիմնված է ոչ կոմերցիոն հիմնադրամների վրա։

«Ակտիվների իսկական սեփականատիրոջը գրեթե անհնար է հետևել, քանի որ գրանցված լինելով բարեգործական հիմնադրամների անունով, նրանք փաստացի չեն պատկանում ոչ ոքի։ Մեդվեդևի գույքը կառավարում են նրա կուրսեցիները և վստահված անձինք»,- ասվում է նյութում։

Մեդվեդևին է պատկանում շքեղ առանձնատուն Պլյոսում, ինչպես նաև կալվածքներ Ռուբլյովկայում՝ ընդհանուր 3.7 հազար քմ մակերեսով և 5 մլրդ ռուբլի արժողությամբ։ Դրանք գրանցված են տարբեր հիմնադրամների անունով։ Պարզվել է, որ հիմնադրամի կալվածքներից մեկը նվիրաբերել է միլիարդատեր Ալիշեր Ուսմանովը։

Նրան պատկանող ևս մեկ կալվածք գտնվում է Կուրսկի մարզի Մանսուրովո գյուղում (այնտեղ ապրել է Մեդվեդևի պապը)։ Հողատարածքի մակերեսը կազմում է 240 հազար քմ։ Այն ունի 2 ուղղաթիռային հարթակ, դեկորատիվ լճակ, մարզական կորտ։ Նույն այդ գյուղում է գտնվում «Մանսուրովո» ագրոհամալիրը, որը գրանցված է Մեդվեդևի զարմիկի անունով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս