![](/banners/BeFunky-design.jpg)
Առաջարկ, որից Մոուրինիոն չի կարող հրաժարվել. «Ռեալը» ցանկանում է վերադարձնել Ժոզեին
![](https://168.am/wp-content/uploads/2017/03/1758941-37176995-640-360.jpg)
Իսպանական մամուլն այս օրերին գրում է, որ Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը ցանկանում է վերադարձնել պորտուգալացի Ժոզե Մոուրինիոյին, չնայած Զիդանն իրեն շատ լավ է դրսևորում:
Ըստ իսպանական մամուլի՝ մադրիդցիներն այնպիսի առաջարկ են պատրաստում պորտուգալացու համար, որից նա դժվար թե հրաժարվի:
Սակայն, նշվում է նաև, որ Մոուրինիոյի գալուց հետո Զիդանը կարող է չհեռանալ թիմից: Մադրիդցիների հեռավոր պլաններում է՝ ստեղծել Զիդան-Մոուրինիո հզոր մարզչական կազմ:
Սիրարփի Աղաբաբյան