Բաժիններ՝

Որոնք են հարուստների համար աշխարհի լավագույն քաղաքները

Աշխարհում, այսպես կոչված, «ուլտրահայնետների»՝ սկսած 30 միլիոն դոլար կարողությամբ մարդկանց թիվը 2016 թվականին ավելացել է 6,36 հազարով՝ մինչեւ 193,49 հազար՝ 2015 թվականի երեք տոկոս անկումից հետո: Հարուստների համար աշխարհի ամենագրավիչ քաղաքներ են ճանաչվել Լոնդոնը, Նյու Յորքը եւ Հոնկոնգը, ինչի մասին վկայում է The Wealth Report ամենամյա զեկույցի հերթական թողարկումը, որը հրապարակել է Knight Frank ընկերությունը:

Հետազոտության  արդյունքները հրապարակել է Mansion Global պորտալը:
Ինչպես նշված է զեկույցում, առաջիկա տասնամյակում աշխարհում ուլտրահայնետների թիվը կարող է աճել 43 տոկոսով՝ մինչեւ 275,74 հազար:

Ըստ որում ԱՄՆ-ում եւ Կանադայում ունեւոր քաղաքացիների պոպուլյացիայի աճ է սպասվում 31 տոկոսով, իսկ Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներում՝ 91 տոկոսով:

Հետազոտության ընթացքում վերլուծաբանները հարցում են արել ավելի քան 900 ուլտրահայնետների՝ նրանց համար աշխարհի առավել գրավիչ քաղաքները պարզելու նպատակով: Պարզվել է, որ հարուստների շուրջ 32 տոկոսը պատրաստվում է անշարժ գույքի արտասահմանյան օբյեկտներում ներդրումներ կատարել հետագա երկու տարվա ընթացքում:

Ուլտրահայնետների համար լավագույն լոկացիաների ցուցակը գլխավորել է Լոնդոնը, որին հաջորդում են Նյու Յորքը եւ Հոնկոնգը: Թոփ-10 են մտել նաեւ Շանհայը, Լոս Անջելեսը, Սինգապուրը, Սան Ֆրանցիսկոն, Պեկինը, Տոկիոն եւ Չիկագոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս