Օբաման պլանավորում է քաղաքականություն վերադառնալ
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման պատրաստ է վերադառնալ մեծ քաղաքականություն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախկին գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերը, գրում է Politico պարբերականը։
«Նա (Օբաման) պատրաստ է գործի անցնել»,- ասել է Հոլդերը՝ նշելով, որ դա կլինի «իրական պայքար հանուն մեր ժողովրդավարության»։
Հոլդերը նշել է, որ Դեմոկրատական կուսակցությունը մտադիր է կենտրոնանալ օրենսդրական ժողովների ընտրությունների վրա նահանգների մակարդակով և վերջին հաշվով ուժեղացնել կուսակցության ազդեցությունը Կոնգրեսում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությանը հակազդելու նպատակով։
Կարևորագույն խնդիրներից մեկը դեմոկրատները տեսնում են ԱՄՆ ընտրական օկրուգներում փոփոխության մեջ։
Անձամբ Օբաման կարող է մասնակցել Ազգային դեմոկրատական կոմիտեի համար միջոցների հավաքագրմանը, ինչպես նաև խորհրդատու աշխատել օրենսդրական գործընթացում։