Stratfor-ը նախազգուշացրել է Ռուսաստանից եկող սպառնալիքի մասին
Ամերիկյան հետախուզական-վերլուծական ընկերությունը զեկույց է հրապարակել Ռուսաստանի սպառնալիքների մասին՝ ուղղված հարևան երկրներին։
Փորձագետները նշում են, որ Ուկրաինան, Մոլդովան ու Բելառուսը աշխարհագրորեն բաց են ՌԴ-ի համար ու գրեթե ոչ մի խոչընդոտ չունեն, որը նրանց կտարանջատի Ռուսաստանից։
Այդ երկրները պատմականորեն ավելի ինտեգրված են եղել մեծ արևելյան հարևաններին, և ներկայումս այդ երկրներից ոչ մեկը ԵՄ-ի կամ ՆԱՏՕ-ի անդամ չէ։ Դա նշանակում է, որ այդ երկրները ապրել են ավելի դինամիկ փոփոխություններ իրենց արտաքին քաղաքականության մեջ, որոնք ներկայումս տեղի են ունենում Արևմուտքում։
Stratfor-ի զեկույցում ասվում է, որ երկիրը, որը ավելի շատ է հարուցում անհանգստություն, Ուկրաինան է, որը հետխորհրդային տիրույթում ռազմավարական կարևոր երկիր է ինչպես Մոսկվայի, այնպես էլ Արևմուտքի համար։