Hurriyet-ի գլխավոր խմբագիրը հրաժարական է ներկայացրել Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի մասին հոդվածից հետո
Թուրքիայի խոշորագույն թերթերից մեկը՝ Hurriyet-ը, փոխում է իր գլխավոր խմբագրին այն բանից հետո, երբ բացահայտորեն ակնկարկել էր Թուրքիայի կառավարության և գլխավոր շտաբի միջև հակասությունների մասին։
«Hurriyet-ը պետք է կրի լրագրության դրոշը այսուհետ Ֆիքրեթ Բիլի ղեկավարությամբ»,- ասել է Hurriyet-ի գլխավոր տնօրեն Վուսլաթ Դողան Սաբանչին։
Նշվում է, որ թերթի նախկին գլխավոր խմբագիր Սեդաթ Էրգինը հեռանում է պաշտոնից «հոգնածության» պատճառով, սակայն հետագայում կհամագործակցի թերթի հետ՝ որպես տեսաբան։
Ավելի վաղ Hurriyet-ը հոդված էր հրապարակել «Շտաբն անհանգստացած է» խորագրով, որտեղ ներկայացվել էին ռազմական աղբյուրի խոսքերը Թուրքիայի ԶՈՒ-ում կապված իրավիճակի վերաբերյալ։
Մասնավորապես, խոսքը գնացել է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի ղեկավար Հուլուսի Աքարի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի չափազանց մտերմության, ինչպես նաև կին զինծառայողների կողմից գլխանոցներ կրելու մասին։
Թուրքիայի գլխավոր շտաբը հոդվածը անվանել էր զրպարտություն, իսկ Էրդողանը անհանգստություն էր հայտնել դրա առնչությամբ ու հայտարարել պարբերականի դեմ իրավական գործընթաց սկսելու մասին։