Գաբրիել Գյոզալյանը հրահանգել է մարզի բոլոր դպրոցների տնօրեններին ՀՅԴ-ի օգտին քարոզչություն անել. «Ժամանակ»

«Ժամանակ»  թերթը  գրում է. «Իշխող Հանրապետական կուսակցության կոալիցիոն գործընկեր Դաշնակցությունը որոշել է առաջիկա ընտրություններում ոչնչով չզիջել ՀՀԿ-ին։ Եթե Հանրապետականը օգտագործում է վարչական ռեսուրս, ապա ինչո՞ւ նույնը չանի նաև ՀՅԴ-ն։

Արագածոտնի մարզի դաշնակցական մարզպետ Գաբրիել Գյոզալյանը հրահանգել է մարզի բոլոր դպրոցների տնօրեններին Դաշնակցության օգտին քարոզչություն անել և անհրաժեշտ ձայներ ապահովել՝ անհրաժեշտության դեպքում նաև 9-րդ ձևով։ Ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներից կոնկրետ ոչ ոքի վրա էլ մարզպետը կարծես խաղադրույք չի անում՝ խնդիրը կոնկրետ ՀՅԴ-ի համար ձայներ ապահովելն է։

Ռեյտինգայինով այստեղ առաջադրվել են Գյոզալյանի խորհրդականը՝ Սիրամարգ Ղուկասյանը, ինչպես նաև Ծաղկահովտի գյուղապետ, անկուսակցական Նորայր Հակոբյանը։ Մյուս ռեյտինգային թեկնածուներն են՝ Սամվել Թովմասյանը, Կարեն Շահազիզյանը, Ռուզաննա Տոնոյանը, Տարոն Տոնոյանը և այլոք»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031