Բաժիններ՝

Էրդողանը փորձում է լռեցնել ազատ մամուլի վերջին ներկայացուցիչներին

Ստամբուլի դատարանը հարցաքննության է հրավիրել թուրքական խոշորագույն Dogan մեդիահոլդինգի ղեկավար Այդին Դողանին, որը մեղադրվում է վառելիքի մաքսանենգության մեջ այն բանից հետո, ինչ հոլդինգի կազմում գտնվող Hurriyet թերթը հրապարակեց սկանդալային հոդված, որը ընկալվեց որպես երկրի կառավարության և գլխավոր շտաբի միջև տարաձայնության արտահայտություն, հայտնում է Anadolu գործակալությունը։

Ավելի վաղ Hurriyet-ը հոդված էր հրապարակել «Շտաբն անհանգստացած է» խորագրով, որտեղ ներկայացվել էին ռազմական աղբյուրի խոսքերը Թուրքիայի ԶՈՒ-ում կապված իրավիճակի վերաբերյալ։

Մասնավորապես, խոսքը գնացել է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի ղեկավար Հուլուսի Աքարի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի չափազանց մտերմության, ինչպես նաև կին զինծառայողների կողմից գլխանոցներ կրելու մասին։

Թուրքիայի գլխավոր շտաբը հոդվածը անվանել էր զրպարտություն, իսկ Էրդողանը անհանգստություն էր հայտնել դրա առնչությամբ ու հայտարարել պարբերականի դեմ իրավական գործընթաց սկսելու մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031