Ստորագրություն տալուց հրաժարվելու պատճառով «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներն ափսե են նետել Պոլ Պոգբայի վրա
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան նախորդ շաբաթ կոնֆլիկտի մեջ է մտել թիմի մի խումբ երկրպագուների հետ: Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել
Մանչեսթերի սրճարաններից մեկում, որտեղ 23-ամյա ֆրանսիացին ճաշել է ընկերների հետ: Պոգբան բարեկիրթ ձևով հրաժարվել է երկրպագուներին ստորագրություն տալ, բաց վերջիններս նրա վերաբերմունքը համարել են անհարգալից, նրա վրա ափսե են նետել և հարձակվել են ֆուտբոլիստի վրա: Սրճարանի անձնակազմը ոստիկանություն է կանչել, բայց երբ այն ժամանել է, կոնֆլիկտի մասնակիցներն արդեն սրճարանում չեն եղել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը